.jpg)
Իվանիշվիլին Վրաստանի համար ծախսել է 1,7 միլիարդ դոլար
Վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի բարօրության համար ծախսել է 1,7 միլիարդ դոլար կամ 3 միլիարդ լարի: Ըստ ընդդիմադիր գործչի` դա ապացուցում է, որ ինքը «Կրեմլի գործակալ» չէ:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` Իվանիշվիլին ասել է, թե վաճառել է բոլոր բիզնեսները, որոնք գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում:
Նրա խոսքերով, «Վարդերի հեղափոխությունից» հետո ինքը ֆինանսավորել է գործող կառավարությանը, վճարել է նրանց աշխատավարձը, քանի որ այդ ժամանակ նախարարների աշխատավարձը կազմում էր 10 դոլար և նրանք դատապարտված էին կոռուպցիայի: