ԱՄՆ ցամաքային զորքերի քոլեջի փորձագիտական խմբի այցը Հայաստան
29/09/2012 17:53

ԱՄՆ ցամաքային զորքերի քոլեջի փորձագիտական խմբի այցը Հայաստան

ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների կրթական չափորոշիչների շուրջ փորձագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով  սեպտեմբերի 26-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ ցամաքային զորքերի «Ֆորտ Լիվենվորֆ» հրամանատարաշտաբային քոլեջի փորձագիտական խումբը: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԱՄՆ ցամաքային զորքերի փորձագիտական խումբը քննարկումներ է անցկացրել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` ՀՀ ռազմական կրթության բնագավառում բարեփոխումների իրականացման նպատակով կազմավորված աշխատանքային խմբի հետ: Աշխատանքային երկու օրերի ընթացքում քննարկումներ են ծավալվել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մագիստրոսական կրթական չափորոշիչների, ուսումնական նյութերի մշակման, ծրագրային նպատակների, խնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման հարցերով:

Այցի արդյունքներն, ըստ աղբյուրի, ամփոփվել են  այսօր  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ:
 

ԱՄՆ ցամաքային զորքերի քոլեջի փորձագիտական խմբի այցը Հայաստան