.jpg)
Հայաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուն և հերոսացնելուն՝ ԵԽ գլխավոր քարտուղարը այն անընդունելի է որակել: Այս առումով նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ և միահամուռ դատապարտող արձագանքը: