ԱՄՆ-ում նավթային գործարանում պայթյունի հետևանքով մարդ է զոհվել
29/09/2012 18:00

ԱՄՆ-ում նավթային գործարանում պայթյունի հետևանքով մարդ է զոհվել

Ամերիկյան Օկլահոմա նահանգում տեղակայված նավթավերամշակման գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` մեկ մարդ զոհվել է, ևս մեկը` վիրավորվել:

Նշվում է, որ գործարանը գտնվում է Վինևուդ փոքրիկ ավանում: Պայթյունի պատճառով ժամանակավորապես փակվել է մոտակայքում անցնող ավտոմայրուղին:

 

ԱՄՆ-ում նավթային գործարանում պայթյունի հետևանքով մարդ է զոհվել