Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
29/09/2012 09:49

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

 

Հանրապետության հովտային շրջաններում տեղումների բացակայության հետևանքով պահպավում է հրդեհավտանգ իրավիճակը:

Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի տաք արևադարձային հոսանքների ներթափանցմամբ: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Այսօրինակ եղանակը կպահպանվի մինչև եկող շաբաթվա կեսը: Քամին` 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ին կբարձրանա 2-3 աստիճանով և գիշերը, և ցերեկը, այնուհետև էապես չի փոխվի:

 

 

Meteo-tv-ի փոխանցմամբ, Երևանում առանց տեղումների եղանակը կպահպանվի: Հնարավոր է քամի 5-10մ/վ:
Այս գիշեր +12+14, ցերեկը +27+29, երեկոյան +23+25:

 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով