Արցախցի մարզիկները` Ասլանխանովի հուշամրցաշարում
01/10/2012 13:05

Արցախցի մարզիկները` Ասլանխանովի հուշամրցաշարում

2012 թ. հոկտեմբերի 1-3-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենան սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլի գոտեմարտերը: 

Սամբոյի երախտավոր Ասլանբեկ Ասլանխանովի հիշատակին նվիրված մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն արցախցի մարզիկներ Վահագն Գևորգյանը (68 կգ, մարզական սամբո), Աշոտ Դանիելյանը (82 կգ, մարզական սամբո), Մավրիկ Նասիբյանը (82 կգ, մարտական սամբո) և Դավիթ Գրիգորյանը (90 կգ, մարզական սամբո): Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Արցախցի մարզիկները` Ասլանխանովի հուշամրցաշարում