Մխիթարյանը դեռ կարող է գերազանցել Վորոբեյի ռեկորդը
01/10/2012 13:17

Մխիթարյանը դեռ կարող է գերազանցել Վորոբեյի ռեկորդը

Տեղեկացնելով այն մասին, որ Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը 30-րդն էր հայ ֆուտբոլիստի համար «Շախտյորում», դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը միաժամանակ հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարն այդ գոլով կրկնել է Անդրեյ Վորոբեյի` 12 տարի առաջ արձանագրած ռեկորդը: Վերջինս 13 գոլ է խփել առաջնության առաջին շրջանի ընթացքում: 

Այսպիսով` Հենրիխը կարող է նաև գերազանցել նրա ռեկորդը, քանի որ դրա համար առջևում դեռ 5 խաղ ունի:

Մխիթարյանը դեռ կարող է գերազանցել Վորոբեյի ռեկորդը