Who is Mkhitaryan?
02/10/2012 12:23

Who is Mkhitaryan?

Թուրինի «Յուվենթուսի» մարզադաշտում հիմա ամենից շատ Մխիթարյանի ազգանունն է լսվում: Լսվում է տարբեր երանգներով` Մխիթարյան, Միխտարյեն և նույնիսկ Միխտարան: Անդրեա Պիրլոյից հետո, ում տեղացի լրագրողներն ընդունում են որպես անտիկ հերոսի, իտալացի լրագրողներն ավելի շատ հետաքրքրվում են Հենրիխ Մխիթարյանի անհատականությամբ: Հենրիխի մասին, բնականաբար, հարցրեցին նաև նախախաղային մամուլի ասուլիսում: Եվ ֆոտոթղթակիցները նույնպես փնտրում էին Հենրիխ Մխիթարյանին:

«Who is Mkhitaryan» (հայ ֆուտբոլիստի ազգանունը, ավելի ճիշտ, այսպես արտասանեցին` Mihtaryan-խմբ.),- անընդհատ հարցնում էին «պապարացիները»` խնդրելով մարզվողների մեջ ցույց տալ Մխիթարյանին: Այս մասին գրում է «Տերրիկոնի» թղթակիցը:

«Spell correctly- Mkhitaryan… Look»,- ասացի ես և ուզում էի ավելացնել, որ շատ շուտով դուք ավելի լավ կճանաչեք Մխիթարյանին, քան Պիրլոյին:

Who is Mkhitaryan?