.jpg)
Հայ սամբիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հոկտեմբերի 11-15-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք աշխարհի 2012 թ. սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությանը Հայաստանը կներկայանա շուրջ երկու տասնյակ մարզիկներով: Մեր հավաքականները հիմնականում կազմված են Եվրոպայի 2012 թ. առաջնության մրցանակակիրներով, ու բնական է, որ աշխարհի առաջնությունից ակնկալիքները մեծ են: Այս մասին հայտնում է մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը, Բուխարեստում կայացած Հին աշխարհամասի ուժեղագույնների պայքարում հայ պատանիներն ու երիտասարդները նվաճել էին մեկ ոսկի, երկու արծաթե և ութ բրոնզե մեդալ: