.jpg)
Աֆղանստանը Ֆրանսիայի հետ պայմանագրից կհանի «ընկերություն» բառը
Աֆղանստանի Սենատը խորհուրդ է տվել Ֆրանսիայի հետ ստորագրված ընկերության և համագործակցության մասին պայմանագրից հանել «ընկերություն» բառը, քանի որ դա հակասում է շարիաթի օրենքներին:
«Գազետա.ռուի» փոխանցմամբ` սենատորները նշել են, որ չի կարելի ընկերություն անել անհավատների հետ. «ընկերություն» բառը պետք է փոխարինել «հարաբերություններ» բառով:
Պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հունվարին, այն ժամանակվա Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կողմից: