«Ենի Մուսավաթ». Ռուսաստանը կլքի Գաբալայի տարածքը
03/10/2012 20:39

«Ենի Մուսավաթ». Ռուսաստանը կլքի Գաբալայի տարածքը

Ադրբեջանը մերժել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության շամկետները երկարացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» թերթը` հղում անելով «Ինտերֆաքս» գործակալության Մոսկվայում ռազմական դիվանագիտական աղբյուրին:

«Մեր առաջարկած փոխզիջական տարբերակը չընդունվեց: Ամենայն հավանականությամբ, մենք կլքենք կայանը»,- նշել է մոսկովյան աղբյուրը՝ հայտնելով, որ «ստեղծված իրավիճակում Գաբալայի ՌՏԿ-ից հեռանալուց բացի, այլ բան չի մնում»:

Նշենք, որ մի քանի օր առաջ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Ադրբեջանն ընդունել է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալությունը 2-3 տարով նախկին պայմաններով երկարաձգելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը:

ՌԴ կողմից Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է 2012 թ-ի վերջին: Ադրբեջանը կայանի վարձակալության ժամկետը երկարացնելու Մոսկվայի առաջարկին պատասխանել է, որ մինչ այժմ տարեկան 7 մլն դոլար կազմող վարձավճարը դարձնում է 300 մլն դոլար, ինչին ռուսական կողմը չի համաձայնել` նշելով, որ այդ գումարի դիմաց կարող է ավելի ժամանակակից երկու կայան կառուցել: 

«Ենի Մուսավաթ». Ռուսաստանը կլքի Գաբալայի տարածքը