.jpg)
03/10/2012 18:54
«Վրացական երազանքը» կխորհրդակցի Սահակաշվիլիի հետ
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին աշխատանքային խումբ է ստեղծել` նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի և գործող կառավարության հետ խորհրդակցելու համար:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` աշխատանքային խմբի մեջ կմտնեն կոալիցիայի ներկայացուցիչներ Իռակլի Ալասանիան, Դավիդ Ուսուպաշվիլին և Իռակլի Գարիբաշվիլին: