.jpg)
Շնորհավորանքներ ԱՄՆ-ից՝ Սաակաշվիլուն
Վաշինգտոնը գտնում է, որ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները արտահայտել են վրաց ժողովրդի կամքը: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, լրագրողներին հաղորդել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նուրլանդը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն համաձայն է ԵԱՀԿ եզրակացության հետ, որ Վրաստանի ընտրություններն անցել են բաց և արդար:
Դեսպանը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ նրա նախագահության օրոք երկիրը կարևոր քայլ կատարեց ժողովրդավարության զարգացման բնագավառում: