Դեսպան. Գերմանիայի վերամիավորումը պատմության բախտավորությունն է
03/10/2012 12:16

Դեսպան. Գերմանիայի վերամիավորումը պատմության բախտավորությունն է

«Այսօր Գերմանիայի վերամիավորման հիշարժան օրն է. այսօրը Գերմանիաները վերամիավորվեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Գերմանիայի վերամիավորման տոնին՝ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Նա նշեց, որ Գերմանիայի վերամիավորումը պատմության բախտավորություն է՝ մինչ այդ Գերմանիան բաժանված էր երկու մասի՝ Գերմանիայի միջով անցնում էր այն գիծը, որը բաժանում էր երկու բլոկները՝ արևմտյան և խորհրդային: Մորելի խոսքերով, Գերմանիայի միջով էր անցնում երկաթյա վարագույրը, որի միջով անհնար էր անցնել:

«Մենք նույնիսկ չէինք պատկերացնում, որ հնարավոր կլինի մի օր միավորել երկու Գերմանիաները: Սա իսկապես պատմական օր է ամբողջ գերմանական ժողովրդի համար»,-ասաց Ռ.Մորելը՝ հավելելով, որ Գերմանիայի վերամիավորումն ազատության էներգիա է արձակել, որն իր դրական ազդեցությունն է թողել ամբողջ Եվրոպայում:

Դեսպանն անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին՝ ասաց, որ իր առաջին տպավորությունները շատ դրական են ՀՀ-ից, որ շատ է հավանում ՀՀ-ն. «Հայաստանում ինձ դուր է եկել հասարակության ազատ կյանքը, հագնվելու, մտածելու ազատությունը»:

Մորելը հայ-գերմանական հարաբերությունները համարում է գերազանց, որոնք զարգացել են տարիների ընթացքում.«Այդ արդյունքները գրանցվել են տարիների լուրջ աշխատանքի արդյունքում:Հայ-գերմանական հարաբերությունները գնալով ավելի են սերտանում և օրերս էլ նշվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը»:
 

Դեսպան. Գերմանիայի վերամիավորումը պատմության բախտավորությունն է