Րաֆֆի Հովհաննիսյանը ետ կվերցնի՞ մանդատը
03/10/2012 10:09

Րաֆֆի Հովհաննիսյանը ետ կվերցնի՞ մանդատը

Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» և Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև նոր սկանդալ է հասունանում:

«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ «Ժառանգության» առաջնորդն ասուլիսում հայտարարել է, թե Քոքոբելյանի հետ համաձայնություն է եղել, որ իր մանդատը վայր դնելուց հետո, մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել:

Նախօրեի երեկոյան, «Ժառանգությունում» քաղխորհրդի նիստ էր հրավիրվել, որի ընթացքում, ըստ թերթի տեղեկությունների, քննարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ վերցնելու հարցը: 

Րաֆֆի Հովհաննիսյանը ետ կվերցնի՞ մանդատը