Հաքերները հարձակվել են իրանական ցանցերի վրա
03/10/2012 20:24

Հաքերները հարձակվել են իրանական ցանցերի վրա

Հաքերները հարձակվել են ենթակառուցվածքներով և հեռահաղորդակցությամբ զբաղվող իրանական ընկերությունների ցանցերի վրա, ինչի հետևանքով Իրանում համացանցի աշխատանքներում նկատվել են խնդիրներ:

«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` Իրանը անընդհատ ենթարկվում է կիբերհարձակումների: Նախօրեին այդպիսի հարձակում է իրականացվել այն ցանցերի վրա, որոնք պատասխանատու են Իրանում համացանցից օգտվելու հնարավորության համար:

Նշվում է, որ կիբերհարձակումների հետևանքով դանդաղել է Իրանում համացանցի աշխատանքը:

 

Հաքերները հարձակվել են իրանական ցանցերի վրա