.jpg)
Իսրայելի ոչնչացման համար անհրաժեշտ է 24 ժամ
Իսլամական հեղափոխության պահապանների գնդում Այաթոլա Ալի Խամենեի ներկայացուցիչ Հոջատ ալ-Իսլամ Ալի Շիրազին հայտարարել է, որ Իրանը անկասկած հաղթանակ կտանի Իսրայելի դեմ հնարավոր պատերազմում:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Շիրազին նշել է, որ Իրանին անհրաժեշտ է 24 ժամ և պատճառ, որպեսզի ոչնչացնի հնարավոր հակառակորդին ակնթարթային պատերազմում: Նրա խոսքերով, Իսրայելի ցանկությունը Իրանին հարվածելու հետ կապված բացատրվում է Իսրայել պետության հուսահատ դրությամբ և նրա մոտալուտ վախճանով: