.jpg)
Իվանիշվիլիի արտասահմանյան առաջին այցելությունը` Վաշինգտոն
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կայցելի Վաշինգտոն` ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:
«Վեդոմոստիի» փոխանցմամբ` Իվանիշվիլին նշել է, որ նախատեսվող այցի մանրամասնները արդեն քննարկել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդի հետ:
Նշվում է, որ Իվանիշվիլին ստացել է Վաշինգտոն այցելության պաշտոնական հրավեր: