Պատգամավորը խաղատանը խոշոր գումար է տանուլ տվել
03/10/2012 10:04

Պատգամավորը խաղատանը խոշոր գումար է տանուլ տվել

Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը խաղատանը խոշոր գումար է տանուլ տվել։

Ականատեսների վկայությամբ՝ Վարդապետյանն ուշ գիշերին եղել է «Սենատոր» խաղատանը և երկար ժամանակ բուռն ազարտով խաղացել։ Սակայն վերջում դատարկաձեռն է հեռացել խաղատնից։

«Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել անձամբ Վարդապետյանից, ով, բնականաբար, հերքել է լուրը։

«Դա բացարձակ կեղծիք է, իրականության հետ կապ չունեցող բան։ Եթե շախմատը համարվում է նման խաղերի տեսակ, ուրեմն ես միայն դրանից եմ խաղում»,- շփոթված նշել է Վարդապետյանը: 

Պատգամավորը խաղատանը խոշոր գումար է տանուլ տվել