Լեմպարդ. «Անհրաժեշտ է շատ աշխատել»
03/10/2012 19:24

Լեմպարդ. «Անհրաժեշտ է շատ աշխատել»

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը «Նորդսյալլանդի» հետ խաղից հետո (0:4) ակումբի պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում նշել է, որ Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը պահպանելը շատ դժվար գործ է:

«Մենք անհանգստացած էինք. չէ՞ որ սա Չեմպիոնների լիգան է: Դանիացիներն էլ մի քանի լավ պահեր ունեցան: Կկարողանա՞նք դառնալ առաջին թիմը, որը կպահպանի կոչումը: Դա բարդ խնդիր է, սակայն մենք վստահ ենք մեր ուժերին: Առաջին հերթին պետք է խմբից դուրս գալ և պատրաստվել փլեյ-օֆֆին: Մենք հավատում ենք դրան, սակայն անհրաժեշտ է շատ աշխատել»,- նշել է Լեմպարդը:

Լեմպարդ. «Անհրաժեշտ է շատ աշխատել»