Մասիս Ղազարյանին և Արմենակ Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել
03/10/2012 17:52

Մասիս Ղազարյանին և Արմենակ Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք՝ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի և վերջինիս ընկերոջ` Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի` Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի և վերջինիս ընկերոջ` Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի` Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար Մասիս Փափագի Ղազարյանին և Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է մեղադրյալներ Մասիս Ղազարյանին և Արմենակ Ծատուրյանին առաջադրված մեղադրանքը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ համապատասխան որոշում կայացնելու համար:

Մասիս Ղազարյանին և Արմենակ Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել