.jpg)
Դեսպան.Սաֆարովի արտահանձնումը միջազգային բոլոր նորմերի խախտում էր
«Այն ինչ կատարվել է Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ, կատարվել է միջազգային բոլոր ստանդարտներին դեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշմանը՝ ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նա նշեց, որ Գերմանիայի և ԵՄ-ի համար առաջին տեղում այդ գործի հետ կապված գնահատականներ հնչեցնելիս այն մտահոգությունն էր, որպեսզի տարածաշրջանում չստեղծվի անկայուն իրավիճակ:
«Մենք հասկանում ենք այդ հարցի նշանակությունը, հասկանում ենք ՀՀ-ին և հայերին՝ այդ հարցի հետ կապված, սակայն մենք ամենաշատը կենտրոնանում ենք այն բանի վրա, որ տարածաշրջանում ՀՀ-ի և Ադրբեջանի առանց այդ էլ լարված հարաբերությունները վերջնականապես չխարխլվեն»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ մտահոգ են կատարվածի կապակցությամբ և հույս են հայտնում, որ 2 կողմերը չեն կորցնի ինքնատիրապետումը և չի սրվի իրավիճակը տարածաշրջանում:
Դեսպանի խոսքերով, Սաֆարովի արտահանձնումը Գերմանիայում ոչ մեկ չի կարող հասկանալ կամ ընդունել:
Ռ. Մորելը նկատեց, որ Ադրբեջանն այդ միջադեպով ունեցավ հեղինակության մեծ կորուստ: