.jpg)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գոհ է Վրաստանի ընտրություններից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր շնորհավորել է Վրաստանի ժողովրդին` ազատ, մրցակցային և խաղաղ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
«Ռիա-Նովոստիի» փոխանցմամբ` Ռասմուսենը նշել է, որ սա պատմական պահ է Վրաստանի ժողովրդավարական զարգացման գործում. այժմ կարևոր է, որ բոլոր կողմերը միավորվեն երկրի բարօրության և բարեփոխումների ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ավելի է սերտացնելու հարաբերությունները Վրաստանի հետ: