.jpg)
Պինտոն կմնա «Բարսելոնում»
«Բարսելոնի» դարպասապահ Խոսե Պինտոյի գործակալ Խուան Մարավերը հայտարարել է, որ իր հաճախորդը կշարունակի հանդես գալ կատալոնյան ակումբում:
Հիշեցնենք, որ տարածված լուրերի համաձայն` ֆուտբոլիստը մտադիր է առաջիկայում տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ հիմնական կազմում խաղալու հնարավորություն կունենա:
«Վստահ եմ, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Պինտոն ոչ մի տեղ չի գնա, քանի որ դեռ շատ տիտղոսներ կան, որոնց համար նա պետք է պայքարի: Բացի այդ, նա իր հետաքրքրություններն ունի «Բարսելոնում» և հարմարվել է այստեղ»,-նշել է գործակալը: