.jpg)
«Ուիգանի» մարզիչը տուգանվել է
Անգլիական «Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը տուգանվել է 10 հազար ֆունտ ստեռլինգ գումարի չափով` մրցավարներին քննադատելու համար: Մարտինեսի նյարդերը տեղի են տվել «Մանչեսթեր Յունայթեդից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո, և նա քննադատել է հանդիպման մրցավարական կազմին` Մայքլ Օլիվերայի գլխավորությամբ:
Հենց այս արարքի համար էլ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել: Եթե միջադեպը կրկնվի, ապա պատիժն առավել խիստ կլինի: