.jpg)
Օսկանյանի գործով. «Ո՞վ կհավատա, որ քաղաքական պատվեր չէ»
«Ում էլ համոզեք, որ քաղաքական պատվեր չէ, չեն հավատա: Հայաստանում ո՞վ կհավատա, որ քաղաքական պատվեր չէ»: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ որոշմանը, նման դիրքորոշում ներկայացրեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Մի մթնոլորտ է առաջացել, որ ելնելով նախագահ Սարգսյանի վերջին շրջանի ելույթներից, ոչ ոք չի կարող ասել, որ հաջորդն ինքը չէ»,- կարծում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությանը, ապա պարոն Շիրինյանը նշեց, որ ԲՀԿ-ն պարտավոր է սեփական թեկնածուով հանդես գալ: