.jpg)
Օրվա 2-րդ կեսին սպասվում է ամպամածության ավելացում
Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի մթնոլորտային բարձր դաշտով:
Հոկտեմբերի 3-ին հանրապետության ողջ տարածքում առայժմ կդիտվի առանց տեղումների եղանակ: Օրվա 2-րդ կեսին սպասվում է ամպամածության ավելացում:
Հարավ-արևմուտքից մեր հանրապետության տարածք է ներթափանցում տեղումնաբեր մի զանգված, որն առանձին շրջաններում հոկտեմբերի լույս 4-ի գիշերն ու առաջիկա օրերին անձրևի պատճառ կդառնա: Սպասվում է նաև ամպրոպ և քամի 18-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի, իսկ հոկտեմբերի 4-ին կնվազի 2-3աստիճանով:
Meteo-tv-ի փոխանցմամբ, Երևանում օրվա 2-րդ կեսին կլինի ամպամածության ավելացում, կդիտվի առանց տեղումների, ջերմ եղանակ: Քամի` 3-8մ/վ, երեկոյան մինչև 10մ/վրկ:
Այս գիշեր +13+15, ցերեկը +28+30, երեկոյան +25+27: