Հայտնաբերվել է ուղեղի մաքրման նոր համակարգ
04/10/2012 19:22

Հայտնաբերվել է ուղեղի մաքրման նոր համակարգ

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են նոր համակարգ, որի օգնությամբ կատարվում է գլխուղեղի հյուսվածքների մաքրում կենսագործունեության մթերքներից: Նրանք անվանել են այդ համակարգը գլիմֆատիկյան: Նյարդաբանների աշխատանքի արդյունքը, որն անցկացվել է բժշկական գիտությունների դոկտոր Մայիկն Նեդերգաարդի ղեկավարությամբ Նյու Յորքի Ռոչեսթեր համալսարանից, հրատարակվել է Science Translational Medicine ամսագրում: Այս մասին տեղեկացնում է doctors.am կայքը:

Նյարդաբաններն ուսումնասիրում էին մկների ուղեղը, որը բավականին նման է մարդկայինին երկֆոտոնային միկրոսկոպի օգնությամբ. դա մեթոդ է, որը թույլ է տալիս ուսումնասիրել կենդանի հյուսվածքները 1մմ-ից ավելի մեծ խորության վրա:

Աշխատանքի ընթացքում գիտնականները հայտնաբերեցին ուղիների շարք, որոնցով մեծ արագությամբ անցնում է ողնուղեղային հեղուկը (լիկվոր): Նախկինում հայտնի էր գլխուղեղում լիկվորի շրջանառության միայն մեկ ուղի: «Դա հավասարազոր է նրան, որ ուղեղն ունի երկու աղբահանման մեքենա, մեկ դանդաղ, որի մասին մենք վաղուց գիտեինք, ու մեկ արագ, որը մենք նոր ենք հայտնաբերել: Հաշվի առնելով ուղեղում նյութափոխանակության արագությունն ու նրա գերզգայունությունը` զարմանալի չէ, որ ինքնամաքրման մեխանիզմն ավելի զարգացած է, քան մենք պատկերացնում էինք», - բացատրել է բժիշկ Նեդերգաարդը:

Գիտնականները նաև բացահայտել են, որ բետա-ամիլոիդի (Ալցհեյմերի ժամանակ կուտակվող սպիտակուցը) կեսից ավելին դուրս է գալիս գլիմֆատիկ համակարգով: «Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է ուղեղն ազատվում ավելորդություններից: Յուրաքանչյուր օրգանի մաքրման համակարգը հանդիսանում է հիմնական բաղադրիչ, ինչպես նաև սննդարար նյութերի տեղափոխման համակարգը: Կենսագործունեության մթերքների հեռացումն ուղեղից մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ նյարդադեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի դեպքում, ավելորդությունները կուտակվում են ուղեղում ու արդյունքում սպանում են նեյրոնները», - նշել է աշխատանքի համահեղինակներից մեկը՝ Ջեֆրի Իլլիֆը:

Հայտնաբերվել է ուղեղի մաքրման նոր համակարգ