Ֆիգու. «Ռաուլի հետ վարվել են ոչ քաղաքակիրթ»
04/10/2012 18:31

Ֆիգու. «Ռաուլի հետ վարվել են ոչ քաղաքակիրթ»

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կատարյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսել է «արքայական ակումբի» նախկին ավագ և խորհրդանիշ Ռաուլի մասին: Ֆիգուն կարծում է, որ «Ռեալում» Ռաուլի հետ վարվել են ոչ քաղաքակիրթ:

«Ռաուլին պարզապես ստիպել են հեռանալ թիմից: Նա ցանկանում էր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել «Ռեալում», սակայն նրան չտվեցին այդ հնարավորությունը: Հուսով եմ, Կատարում նա իրեն երջանիկ է զգում»,- նշել է պարտուգալացին:

Միաժամանակ Ֆիգուն ընդգծել է, որ իր` «Ռեալում» որպես մարզական տնօրեն աշխատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: 

Ֆիգու. «Ռաուլի հետ վարվել են ոչ քաղաքակիրթ»