.jpg)
Վարչապետ.«Խաղողագործության զարգացման համար ունենք մեծ պոտենցիալ»
Այսօր Երևանում մեկնարկեց Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ համաժողովը, որն այս տարի նվիրված է խաղողագործությանը և հայկական գինու արտադրությանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը միջոցառումը գնահատեց «սպասելի, առանձնահատուկ», նաև բացառիկ մի հնարավորություն է պրոֆեսիոնալ մասնակիցների հետ քննարկել գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները, բացահայտել գյուղատնտեսության զարգացման նոր ուղիներ, նոր մեթոդներ և այդ ամենը կիրառել Հայաստանում:
ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ ոլորտի մասնագետները համաժողովին կներկայացնեն իրենց աշխատանքները և հանդես գան նորարական ձեռնարկներով. «Կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում, որպեսզի կարողանանք արդիականացնել մեր գյուղատնտեսությունը, խաղողագործությունը»:
Տ. Սարգսյանի փոխանցմամբ, 90-ականներին խաղողագործության ոլորտում արձանագրվել էր լուրջ կորուստներ և 60 տոկոսով կրճատվել էին խաղողագործության արտադրանքի ծավալները: Հետագա տարիներին գյուղատնտեսությունը սկսեց վերականգնվել. «Խաղողագործության զարգացման համար ունենք մեծ պոտենցիալ, այս ոլորտում կան նոր և լուրջ ներդրումներ, պահանջարկը խաղողի նկատմամբ մոտակա տարիներին գերազանցելու է առաջարկին, պետք է ավելի խստապահանջ լինել խաղողի նկատմամբ, որը ստիպելու է գյուղատնտեսությանը մեծ ուշադրություն դարձնել խաղողի նոր սորտերին»:
Վարչապետը նաև ընդգծեց, որ Էդուարդո էռնեկյանը խաղողի արտադրության իր ժամանակակից մեթոդներով կարողացել է առարկայացնել մրցունակ գինու արտադրությունը, որը հենց Էռնեկյանի անձնական ջանքերի շնորհիվ է:
Տիգրան Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ Էդուարդո Էռնեկյանի այս փորձը պետք է տարածել Հայաստանում և գիտելիքները փոխանցել հայ ֆերմերներին:
Համաժողովին մասնակցում են խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ Ֆրանիսայից, Արգենտինայից, Ավստրիայից և այլ երկրներից:
Համաժողովին նախատեսվում է անդրադառնալ հայկական գինու բրենդ ստեղծելու հնարավորությանը: Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև գինու համտես՝ աշխարհի ամենահայտնի գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ: