Սահակաշվիլիի կողմնակիցները լքում են Վրաստան
04/10/2012 20:38

Սահակաշվիլիի կողմնակիցները լքում են Վրաստան

Վրաստանի գործող նախագահի Սահակաշվիլիի կողմնակիցները լքում են Վրաստանը: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա» պարբերականը:

Լքողների շարքում են Վրասատանի Արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, Պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին:

«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդները խոստացել են նրանց «գետնի տակից» էլ գտնել:

Պարբերականը նշում է, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում պարտված իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ լքել են երկիրը՝ վախենալով հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի հետապնդումներից:

Լքողների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա: Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիից թռիչքներ են եղել դեպի Վարշավա, Ռիգա, Կիև, Տալին և այլ քաղաքներ։ Ականատեսները պատմել են, որ օդանավակայանի կառավարական սրահի մոտ տեսել են պետական համարներով, մգեցված ապակիներով 10 մեքենա։

«Վրացական երազանք» կոալիցիայի խորհրդական Գեորգի Խուխաշվիլին հաստատել է, որ «ունի փաստացի տեղեկատվություն, թե ուր, երբ և ինչ ճանապարհով են  մեկնել Սահակաշվիլիի կառավարության որոշ նախարարներ»։ 

Սահակաշվիլիի կողմնակիցները լքում են Վրաստան