.jpg)
Ուսանողներին պետք է ուղորդել դեպի տեղեկատվական տեխնոլոգիաները
«Այսօր դպրոցականները ուրախացրեցին իրենց գիտելիքներով, նրանք աշխարհաքաղաքական իրողությունների այնպիսի դիտողություններ էին անում, որ մենք չէին ցանկանում նրանցից բաժանվել»,- այսօր ՀՀ Նախագահի նստավայրում կայացած ՏՏ ոլորտի մրցանակաբաշխությունից հետո լրագրողներին հետ զրույցում ասաց «Սինոփսիս-Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Հ. Մուսայելյանն ասաց, որ այսօր գրանպրի մրցանակը շահեց աշակերտ, ինչն ապացուցում է, որ հայ աշակերտներն ունեն լավ գիտելիքներ:
Նրա խոսքով` այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի ուղորդել լավագույն ուսանողներին դեպի տեխնոլոգիական ձեռնարկություններ, քանի որ ուսանողները նախընտրում են գնալ այլ ոլորտներ աշխատելու. այսօր Հայաստանն ունի 2.000 ինժեներների պակաս:
Հ. Մուսայելյանն ասաց, որ իրենց ընկերությունում այսօր կա 50-60 թափուր աշխատատեղ. իրենք ունեն որակյալ աշխատուժի պահանջարկ: