.jpg)
04/10/2012 10:00
Արտառոց դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում
Հոկտեմբերի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ զննման գոտում արտառոց դեպք է գրանցվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ուղևոր 52-ամյան Արամայիսի մոտ «Տոզ» տիպի հրացանի 3 փամփուշտ է հայտնաբերվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին այս լուրը` հավելելով, որ հանգամանքները դեռ պարզվում են: