Դանակահարություն` Իշխանաձոր գյուղում
04/10/2012 18:46

Դանակահարություն` Իշխանաձոր գյուղում

Այսօր, ժամը 16.00-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի և բեռնատար ավտոմեքենայի ուղևորներ Աշոտ Բաղդասարյանի և Էդգար Պողոսյանի միջև: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Վեճի ընթացքում Հ. Հովակիմյանը դանակահարել է վերջիններիս: Աշոտ Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ Էդգար Պողոսյանը հիվանդանոցում է: Հարություն Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի:
Ոստիկանության Քաշաթաղի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ Հովակիմյանի ավտոմեքենան կանգնեցվել է Գորիսի տարածքում, և նա բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Հանգամանքները պարզվում են:

Դանակահարություն` Իշխանաձոր գյուղում