Ռամոս. «Անհամբերությամբ սպասում եմ «Բարսայի» հետ խաղին»
04/10/2012 19:55

Ռամոս. «Անհամբերությամբ սպասում եմ «Բարսայի» հետ խաղին»

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ խնդիրներ չունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

«Մոուրինյոյի հետ կապված թեման փակված է, ու ես նորից երջանիկ եմ: Ուրախ եմ, որ վերադարձա թիմի հիմնական կազմ: Պետք է շարունակել նույն տեմպով ու միավորներ վաստակել Չեմպիոնների լիգայի մրցաշարում և ազգային առաջնությունում: Հիմա անհրաժեշտ է կենտրոնանալ «Բարսելոնի» հետ կայանալիք առաջիկա խաղին: Անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը»,- նշել է Ռամոսը: 

Ռամոս. «Անհամբերությամբ սպասում եմ «Բարսայի» հետ խաղին»