Սարկոզին կպայքարի նախագահի աթոռի համար 2017թ.-ին
04/10/2012 15:14

Սարկոզին կպայքարի նախագահի աթոռի համար 2017թ.-ին

Նախորդ գարնանը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում պարտված Նիկոլա Սարկոզին նպատակ ունի նորից առաջադրել իր թեկնածությունը 2017թ.-ի ընտրություններում:

«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, Սարկոզին նշել է.«Հաշվի առնելով այն աղետալի վիճակը, որում կարող է հայտնվել Ֆրանսիան 5 տարի անց` ես այլ ելք չունեմ, քան նորից հավակնել նախագահի պաշտոնին 2017թ.-ին»:


Նշենք, որ նախորդ ընտրություններում հաղթանակ տարավ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը:
 

Սարկոզին կպայքարի նախագահի աթոռի համար 2017թ.-ին