.jpg)
Սերժ Սարգսյանը կհանձնի՞ իր պաշտոնը նրան, ումից ստացել է
Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առաջացած դիմակայության գլխավոր պատճառն այն է, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը: Մասնավորապես Սերժ Սարգսյանը կհանձնի՞ իր պաշտոնը նրան, ումից ստացել է, թե՞ ոչ: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով` ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը ապացուցեցին, թե ով է շարունակում մնալ իրավիճակի տերը, ինչն ավելի խորն իմաստ ունի, քան` Օսկանյանին որպես նախագահացու դաշտից հանելը»,- ընդգծեց Ս.Սաֆարյանը:
Խոսելով Օսկանյանի գործիվերաբերյալ Ռ. Քոչարյանի հայտարարության մասին` նախկին պատգամավորը նկատեց, թե վերոնշյալ հայտարարությունը խոսում է շատ բաների մասին. «Այս ամենը նա որակեց որպես երկիրը խայտառակող քայլ, չօգտագործեց ոչ մի կերպ ԲՀԿ-ի հանգամանքը, որը մի տեսակ նեղացածության և զայրույթի հետևանք է: Վերջապես, նրա հայտարարությանը զինադադարի կոչ էր հիշեցնում»,- ասաց նա` ընդգծելով, թե Քոչարյանը գիտակցեց ուժերի անհավասարությունը: