Սաֆարյան. Կարելի է եզրակացնել, որ մանդատը  կստանա Թևան Պողոսյանը
04/10/2012 17:03

Սաֆարյան. Կարելի է եզրակացնել, որ մանդատը կստանա Թևան Պողոսյանը

Ազգային Ժողովում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինողի հարցը դեռ չի քննարկվել: Այս մասին  լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ թեև Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է մանդատից հրաժարվելու մտադրության մասին, սակայն որևէ մեկի անուն չի շոշափվել`  միևնույն ժամանակ անհիմն համարելով շրջանառվող լուրերը, թե կուսակցությունը մտադիր է շրջանցել «Ժառանգության» ընտրացուցակում գտնվող անձանց և թափուր պատգամավորական տեղը փոխանցել հենց Սաֆարյանին:

«Ու քանի որ նման քննարկում չկա,  կարելի է եզրակացնել, որ ԱԺ-ում թափուր մանդատը կստանա Թևան Պողոսյանը», - եզրափակեց իր խոսքը  Ս.Սաֆարյանը:  

Սաֆարյան. Կարելի է եզրակացնել, որ մանդատը կստանա Թևան Պողոսյանը