Oդի ջերմաստիճանն այսօր կնվազի 2-3 աստիճանով
04/10/2012 10:36

Oդի ջերմաստիճանն այսօր կնվազի 2-3 աստիճանով

Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի մթնոլորտային հարավ-արևմուտքից մեր հանրապետության տարածք ներթափանցող ցուրտ ճակատի ազդեցությաամբ: Այս գիշեր և հոկտեմբերի 4-ին ցերեկը հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ: Շրջանների մեծ մասում օրվա ընթացքում պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, առանձին վայրերում նաև ամպրոպ և քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Ինչպես և կանխատեսվել էր, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին կնվազի 2-3աստիճանով:

 

Meteo-tv-ի հաղորդմամբ, մայրաքաղաքում կդիտվի փոփոխական ամպամածություն, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15մ/վրկ:

Ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +27+29, երեկոյան +24+26:

 

Oդի ջերմաստիճանն այսօր կնվազի 2-3 աստիճանով