Զիդանը և Ռոնալդուն` բարեգործական խաղում
04/10/2012 17:59

Զիդանը և Ռոնալդուն` բարեգործական խաղում

 ՈւԵՖԱ-ի աջակցությամբ դեկտեմբերի 19-ին աղքատության դեմ պայքարի շրջանակներում տեղի կունենա ֆուտբոլային 10-րդ բարեգործական հանդիպումը, որին կմասնակցեն հայտնի ֆուտբոլիստներ բրազիլացի Ռոնալդոն և ֆրանսիացի Զինեդին Զիդանը: Նրանք հանդես կգան որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպաններ և կլինեն իրենց թիմերի ավագները:

«Գրեմիո Արենա» մարզադաշտում անցկացվող խաղի եկամուտները կտրամադրվեն Բրազիլիայում և Աֆրիկայում աղքատության դեմ պայքարող բարեգործական հիմնադրամներին:

Զիդանը և Ռոնալդուն` բարեգործական խաղում