.jpg)
05/10/2012 12:12
Սերգեյ Գրիգորյանցի հաջողությունը
Գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացված օփենում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը: Գրիգորյանցը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Բորիս Սավչենկոյից (Ռուսաստան): Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 57 շախմատիստներ: