Կարծիք. Հայաստանում Վրաստանի սցենարը չի սպասում
08/10/2012 13:47

Կարծիք. Հայաստանում Վրաստանի սցենարը չի սպասում

Վրաստանի նախագահ Սաակաշվիլին փոխում էր Վրաստանի սոցիոմշակութային մոդելը. նա արմատական վերափոխման փորձ էր անում, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի պրագմատիկ է` ասում է փոխենք դանդաղ, բայց հետևողական: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և մեր երկրի ու տվյալ երկրի ղեկավար կազմի նմանությունների և տարբերությունների մասին, նման տեսակետ հայտնեց  «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Վրաստանում, սոցիոլոգի խոսքերով,  կա նաև սերունդների հակասություն. Սաակաշվիլին հույսը դնում էր գալիք սերունդի վրա, ովքեր լավ անգլերեն գիտեն, համակարգչային գիտելիքներ, նրանք լավ տեղեր ունեին կառավարական լծակներում, մինչդեռ ավելի տարեցները, ովքեր դաստիարակվել էին սովետական ռեժիմի ժամանակ` «կաշառակեր էին, քցող, խաբեբա», խաղից դուրս վիճակում էին հայտնվել:

Ինչ վերաբերում է ընտրություններում  հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, ապա, Ադիբեկյանը կարծում է, որ նա  փորձում է այդ երկու սերունդներին մոտեցնել:

«Հայաստանում սերունդների միջև նման հակասություններ չկան, ինչը մեր բացասական կողմերից մեկն է»,- ասաց նա` ամփոփելով իր խոսքը, թե Հայաստանում Վրաստանի սցենարը չի սպասում:

Կարծիք. Հայաստանում Վրաստանի սցենարը չի սպասում