.jpg)
08/10/2012 15:27
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը ոստիկանատուն է պայթեցրել
Աֆղանստանի հարավում գտնվող Լաշկար-Գար քաղաքում մահապարտ ահաբեկիչը ականապատ ավտոմեքենայով պայթեցրել է ոստիկանության բաժանմունքի դարպասները:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, ահաբեկչության հետևանքով զոհվել է Աֆղանստանի հետախուզության 2 աշխատակից, որոնք հանդիսացել են ահաբեկչության գլխավոր թիրախը:
Նշվում է, որ ևս 7 պատահական անցորդ վիրավորվել է: