.jpg)
Ալաբան վերսկսել է մարզումները
Ավստրիայի ազգային հավաքականի և «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան վերսկսել է մարզումները` ոտքի կոտրվածքից հետո: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ալաբան վնասվածքը ստացել էր երկուսուկես ամիս առաջ` դեռևս միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Նապոլիի» հետ կայացած խաղում:
Այնուամենայնիվ, նա դեռ չի կարողանա օգնել ազգային թիմին` աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի` հոկտեմբերի 12-ին կայանալիք Ղազախստանի հավաքականի հետ խաղում: