Բելառուսի և Վենեսուելայի հարաբերությունները կամրապնդվեն
08/10/2012 19:28

Բելառուսի և Վենեսուելայի հարաբերությունները կամրապնդվեն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Վենեսուեալայի նախագահ Ուգո Չավեսի հաղթանակը նախագահական ընտրություններում:

«ՌԲԿ»-ի փոխանցմամբ` Լուկաշենկոն հանձնարարել է իր վարչակազմին սերտացնել հարաբերությունները Վենեսուելայի հետ:

Լուկաշենկոն նշել է, որ Չավեսը շատ վստահ հաղթանակ է տարել ընտրություններում, և նրա գլխավոր մրցակիցը նույնպես ընդունել է իր պարտությունը:

Ըստ Լուկաշենկոյի`  բելառուսա-վենեսուեալական հարաբերությունները պետք է ամրապնդվեն բոլոր ուղղություններով. դա մեծ աշխատանք է, և  շահավետ է երկու կողմերի համար:

 

Բելառուսի և Վենեսուելայի հարաբերությունները կամրապնդվեն