.jpg)
ՖԻՖԱ-ն պատժել է բուլղարացի ֆուտբոլիստին
ՖԻՖԱ-ն աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում 2 խաղով որակազրկել է Բուլղարիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Վեսելին Մինևին` անցած ամիս Սոֆիայում Հայաստանի հավաքականի հետ հանդիպման (1:0) ժամանակ հայ ֆուտբոլիստներից մեկի հետ կռվելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է AP-ն:
Այսպիսով` Մինևը բուլղարացիներին չի կարողանա օգնել հոկտեմբերի 12-ին Դանիայի և հոկտեմբերի 16-ին Չեխիայի հավաքականների հետ խաղերում:
Մինևը, ով Բուլղարիայի ազգային թիմի համար հաղթական խաղում չէր զգուշացվել մրցավարի կողմից, ՖԻՖԱ-ի կողմից տուգանվել է նաև 6000 շվեյցարական ֆրանկով:
Ավելացնենք, որ Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը Մինևի փոխարեն ստիպված էր ազգային թիմ հրավիրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի պաշտպան Իվան Բանդալովսկուն: