Շուտով` համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոն
08/10/2012 16:16

Շուտով` համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոն

Երևանում անցկացվում է համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոնը, որի շրջանակում Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում կայացավ հայ պոեզիային նվիրված նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են «ԱրմենՏելից»:

Մինչև նոյեմբերի 3-ը մանկական ստեղծագործության թանգարանի հյուրերը կարող են տեսնել մրցույթ-փառատոնի երկրորդ փուլն անցած 347 աշխատանք: Ընդհանուր առմամբ, այս տարի «Սիրեք պոետի գույները» խորագրով համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոնի մասնակցության հայտ են ներկայացրել 1460 երեխա և պատանի` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Ցուցահանդեսը գործելու է մինչև 2012թ-ի նոյեմբերի 3-ը:

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից: Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տաղանդաշատ երեխաներին, խրախուսել հայ պոեզիայի իմացությունը և նպաստել նրանց պատկերավոր մտածողության զարգացմանը:

Նշենք, որ «Սիրեք պոետի գույները» մրցույթ-փառատոնի Սփյուռքից հաղթողները հնարավորություն կունենան այցելել Հայաստան: Սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի հաղթողների համար կկազմակերպվի կրթական ծրագիր:
 

Շուտով` համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոն