Լեմպարդին կփոխարինի Շելվին
08/10/2012 20:05

Լեմպարդին կփոխարինի Շելվին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին Անգլիայի հավաքականի կազմում կնախապատրաստվի Սան Մարինոյի և Լեհաստանի հավաքականների հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Նա կփոխարինի վնասվածք ստացած Ֆրենկ Լեմպարդին: 

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը որոշել է, որ առաջիկա խաղերում Շելվին կկարողանա օգնել իր ընտրանուն, եթե, իհարկե, Լեմպարդը չհասցնի վերականգնվել:

Բացի այդ, Հոջսոնը տեղեկացրել է, որ Սթիվեն Ջերարդի բացակայությամբ ավագի թևկապը կկրի կամ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, կամ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը:

Լեմպարդին կփոխարինի Շելվին