.jpg)
Մարկիզիո. «Թիմի հաղթանակն ավելի կարևոր է, քան իմ խփած գոլը»
«Յուվենթուսի» կիսապաշտպան Մարկիզիոն ակումբի պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում ևս մեկ անգամ ընդգծել է, որ թիմային հաղթանակներն ավելի կարևոր են, քան անհատական հաջողությունները:
«Այն, որ մենք հաղթեցինք «Սիենային», շատ ավելի կարևոր է, քան իմ խփած գոլը: Խաղը բավական բարդ ստացվեց: Մրցակիցը դժվարություններ ստեղծեց, բայց մեզ, ի վերջո, հաջողվեց կշեռքի նժարը մեր կողմը թեքել: Եվ այս ամենը միայն 2-րդ խաղակեսում` ուժեղ խաղալու շնորհիվ»,- նշել է Մարկիզիոն: