Մերկելի այցի հետ կապված Աթենքում ուժեղացվել է անվտանգությունը
08/10/2012 14:07

Մերկելի այցի հետ կապված Աթենքում ուժեղացվել է անվտանգությունը

Հունաստանի մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. վաղը Աթենք է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, սպասվող բողոքի ցույցերին ընդառաջ Աթենք է տեղափոխվելու 7.000 ոստիկան` երկրի տարբեր վայրերից:

Անգելա Մերկելի այցն առաջինն է` 2009թ.-ի տնտեսական ճգնաժամի սկզբից ի վեր:
 

Մերկելի այցի հետ կապված Աթենքում ուժեղացվել է անվտանգությունը